Մատչելիության հղումներ

1/8 եզրափակիչ․ Գերմանիա - Ալժիր, Բելգիա - ԱՄՆ


Բրազիլիա - Դրվագ Գերմանիա - ԱՄՆ խաղից, Ռեսիֆե, 26-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիա - Դրվագ Գերմանիա - ԱՄՆ խաղից, Ռեսիֆե, 26-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հունիսի 30-ին կհանդիպեն Գերմանիայի և Ալժիրի, հուլիսի 1-ին՝ Բելգիայի և ԱՄՆ-ի հավաքականները:

Նախօրեին վերջին հանդիպումները կայացան առաջնության խմբային մրցաշարում:

G խմբում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին, Պորտուգալիան 2:1 հաշվով առավելության հասավ Գանայի նկատմամբ: Չնայած պարտությանը՝ ԱՄՆ-ի հավաքականը 4 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակում՝ առաջ անցնելով նույնքան միավոր վաստակած, սակայն երեք հանդիպումներում սեփական դարպասը ավելի շատ գնդակներ ընդունած Պորտուգալիայի թիմից: Այս խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Գերմանիան, Գանան 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

H խմբում Բելգիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի թիմին և երեք հանդիպումների արդյունքում առավելագույն՝ 9 միավորով առաջին տեղը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակում: Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ալժիրի հետ և երեք հանդիպումներում վաստակելով ընդամենը երկու միավոր՝ դուրս մնաց հետագա պայքարից: Ալժիրը 4 միավորով երկրորդ տեղը գրավեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Աղյուսակը մեկ միավորով եզրափակեց Հարավային Կորեան:

Խմբային մրցաշարում հնարավոր առավելագույն՝ 9-ական միավոր վաստակեցին հաջորդ փուլ դուրս եկած 16 հավաքականներից 4-ը՝ Նիդերլանդները, Կոլումբիան, Արգենտինան և Բելգիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG