Մատչելիության հղումներ

1/8 եզրափակիչ․ Ֆրանսիա - Նիգերիա, Արգենտինա - Շվեյցարիա


Բրազիլիա - Դրվագ Ֆրանսիա - Էկվադոր հանդիպումից, Ռիո դե Ժանեյրո, 25-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիա - Դրվագ Ֆրանսիա - Էկվադոր հանդիպումից, Ռիո դե Ժանեյրո, 25-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հունիսի 30-ին կհանդիպեն Ֆրանսիայի և Նիգերիայի, հուլիսի 1-ին՝ Արգենտինայի և Շվեյցարիայի հավաքականները:

Արգենտինայի հավաքականը նախօրեին 3:2 հաշվով հաղթեց Նիգերիայի թիմին և հնարավոր առավելագույն՝ 9 միավորով առաջին տեղը գրավեց F խմբի մրցաշարային աղյուսակում: Չնայած աշխարհի կրկնակի չեմպիոնից կրած պարտությանը՝ Նիգերիան նույնպես դուրս եկավ հաջորդ փուլ՝ 4 միավորով գրավելով երկրորդ հորիզոնականը: Այս խմբում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը երեկ 3:1 հաշվով առավելության հասավ Իրանի նկատմամբ, սակայն 3 միավորով երրորդ տեղը գրավեց և դուրս մնաց հետագա պայքարից:

E խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Ֆրանսիան, որը ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց երեկվա հանդիպումը Էկվադորի հետ: Այս խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շվեյցարիան՝ նախօրեին 3:0 հաշվով հաղթելով Հոնդուրասի թիմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG