Մատչելիության հղումներ

Հունիսի 25-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հայ ազգային կոնգրեսի հողորդագրության համաձայն, դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:

«Տեր-Պետրոսյանը անդրադարձել է նաև ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համատարած ոտնահարումներին, դրա վառ ապացույց նշելով կեղծված բոլոր ընտրությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG