Մատչելիության հղումներ

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել


Ադրբեջանի Պաշտպանության նախարարության Գարահեյբաթ զորավարժարանում այսօր լայնածավալ համազորային զորավարժություններ են սկսվել։

Պաշտպանության նախարարությունից բացի, դրանց մասնակցում են պետական սահմանապահ ծառայության և ներքին զորքերի ներկայացուցիչները։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի Զինված ուժերի կազմավորման օրվա` հունիսի 26-ի նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներին հարցարզրույցներ է տալիս և այսօր մեկնարկած զորավարժություներին էլ անդրադարձել է «Ազերթաջ»-ին տված ծավալուն հարցազրույցում:

Նա հայտարարել է, որ իրենց կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունները` բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկայի կիրառմամբ, թշնամուն ուղղված նախազգուշացում է:

Նախարարը նաև հավաստիացրել է Ադրբեջանի ժողովրդին, թե Զինված ուժերը գտնվում են լիակատար ռազմական պատրաստականության վիճակում և պատրաստ են կատարել յուրաքանչյուր ռազմական առաջադրանք ու թույլ չեն տա իրենց տարածքում «երկրորդ հայկական պետության ստեղծումը»:

Հասանովը հայկական կողմին մեղադրել է սահմանամերձ բնակավայրերը կրակի տակ պահելու մեջ` նշելով, որ ադրբեջանական բանակն ի զորու է վերացնել ցանկացած ռազմական օբյեկտ կամ բնակավայր Հայաստանի տարածքում:

Եվս մեկ հարցարզրույց Հասանովը տվել է ANS Press հեռուստաընկերությանը, որը պետք է հեռարձակվի այսօր երեկոյան: Մինչ այդ հեռուստատեսությունը հրապարակել է մի փոքր հատված, որտեղ Հասանովը անդրադառնում է Նախիջևանի հետ սահմանի երկայնքով հայկական ուժերի զբաղեցրած պաշտպանական տարածքին` նշելով, թե «հայերը չեզոք գոտի հասկացություն չունեն, սակայն ոչ մի հայ զինծառայող չի մտել իրենց տարածք և չի էլ կարող մտնել»:

Հիշեցնեմ. հունիսի սկզբին ադրբեջանցիների համար անսպասելիորեն հայկական զորքը գերիշխող դիրքեր զբաղեցրեց սահմանի զգալի հատվածում` հարյուրից ավելի քառակուսի կիլոմետր, որը մինչև այդ չէր վերահսկվում խիստ բարդ ռելիեֆի ու կլիմայական պայմանների պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռազմինֆո» կայքը նշել էր, որ այդ տարածքները քարտեզով հիմնականում Հայաստանինն են, սակայն մինչև այդ մշտական հենակետեր չկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG