Մատչելիության հղումներ

Հարազատների կարծիքով՝ նորակոչիկը կոմայի մեջ է ընկել պատվաստման պատճառով


Հարազատների կարծիքով՝ նորակոչիկը կոմայի մեջ է ընկել պատվաստման պատճառով
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

Ընդամենը մի քանի օր առաջ զորակոչված 18-ամյա Իշխան Սարգսյանը ուրբաթ օրը (հունիսի 20-ին) ուղղաթիռով Ստեփանակերտից Երևանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել անգիտակից վիճակում, ինչպես հարազատներն են ասում՝ կոմայի մեջ:

«Հիմա ինքը գիտակցության եկել է, հարազատներից ոմանց ճանաչում է, ոմանց դեռ ոչ, ընթացքում կարող է զրուցեն իր հետ, հիշեցնեն իրեն, էդ դեպքում հիշի, բայց դեռ չի կարելի ասել, որ ինքը հիմա լավ է: Ճիշտ է, դեպի լավն է գնում բժիշկների ասելով, մենք էլ ենք դա տեսնում, բայց լրիվ չի գիտակցում, ծանր է խոսում», - ասաց զինծառայողի հորաքրոջ տղան:

Նրա խոսքով՝ ինքն ու մյուս հարազատները չեն հավատում պաշտոնական ախտորոշմանը, թե տղան այդ վիճակում է հայտնվել վիրուսային վարակի հետևանքով: Նրանք համոզված են, որ դա պատվաստումների հետևանք է, որոնք նորակոչիկը ստացել է զինվորական հավաքակայանում:

Նորակոչիկը նույն օրը մոր հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ջերմում է: Հարազատները համոզված են, որ բժիշկները անսովոր փոփոխություններ են զգացել և չեն շարունակել պատվաստումները, բայց շտապ օգնություն ցույց տալու փոխարեն, տղային զորամաս են ուղարկել:

«Այո, մենք այդպես ենք կարծում, քանի որ ինքը ճանապարհին արդեն տաքություն է ունեցել և Վայքում կանգնել են, իր ջերմությունը չափել, օգնություն ցույց են տվել ճանապարհին, չենք ժխտում: Մենք այս կարծիքին ենք, որ 4 հատը սրսկել են, սբորնի պունկտում կարծիքի են եկել, որ էս երեխայի հետ ինչ-որ բան էն չի ու էլ չեն շարունակել սրսկել և ուղարկել են ծառայության: Մենք վստահ ենք, որ խնդիրը առաջացել է պատվաստումից», - «Ազատության» հետ զրույցում պատմեց նորակոչիկի հարազատը:

Հարազատներն ասում են, որ տղան մինչև կոմայի մեջ հայտնվելը բարձր ջերմություն է ունեցել և 2 անգամ ուշագնաց եղել, ինչի մասին, սակայն, տեղյակ չեն Երևանի զինվորական հոսպիտալում: Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում չհամաձայնվեց հարազատների այս պնդման հետ: Նա ասում է, որ տղան ջերմության բարձրացում կամ այլ նախանշաններ չի ունեցել:

«Ինքը պատվաստվել է ամսի 16-ին, իսկ հիվանդությունը իրա մոտ զարգացել է ամսի 19-ին՝ երեք օր անց, և նախանշաններ, որոնք բերեն ուշագնացության, չեն եղել: Ինքը անմիջապես է ուշագնաց եղել, շատ արագ, կտրուկ, վիրուսային էնցեֆալոպատիա է իր մոտը», - ասաց Ասատուրյանը:

Ուշագրավ է, որ դեռ այս տարվա ապրիլին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այսուհետ զորակոչիկները կպատվաստվեն ոչ թե զինվորական հավաքակայաններում՝ այսինքն ծառայության անցնելուց անմիջապես առաջ, այլ պոլիկլինիկաներում՝ 2-3 ամիս շուտ, որպեսզի վերջնական բուժզննման արդյունքում հնարավոր լինի տեսնել պատվաստման հետևանքներն ու խուսափել հնարավոր բարդացումներից:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը նշել էր, որ դա վերաբերելու է նաև այս ամառային զորակոչին, բայց փաստորեն, զորակոչիկներին շարունակում են պատվաստել զինվորական հավաքակայաններում ու անմիջապես տեղափոխում զորամաս, որտեղ երիտասարդները հայտնվում են իրենց համար անսովոր պայմաններում:

Առողջապահության նախարարությունից այսօր չպարզաբանեցին, թե ինչու այս որոշումը չի գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG