Մատչելիության հղումներ

Ուկրաինայում գերիների փոխանակում է սկսվել


Ուկրաինա - Զինյալ անջատականը հսկում է ուղեփակոցը Լուգանսկի մոտակայքում, 24-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինա - Զինյալ անջատականը հսկում է ուղեփակոցը Լուգանսկի մոտակայքում, 24-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայում սկսվել է գերիների փոխանակումը երկրի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև:

Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողներին հայտնել է, որ արդեն հաջողվել է փոխանակել մեկ տասնյակից ավելի գերիների, նրանց թիվը փոփոխվում է ամեն րոպե:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովալն ընդգծել է, որ գերիների փոխանակումը հստակ ընթանում է նախագահի հաստատած ծրագրով:

Անցած շաբաթավերջին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մեկ շաբաթով միակողմանի հրադադարի հրաման արձակեց: Այն կտևի մինչև հունիսի 27-ի տեղական ժամանակով ժամը 22-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG