Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը չեղարկեց Ուկրաինա զորք մտցնելու թույլտվությունը


Ռուսաստան - Դաշնության ժողովի քվեարկության արդյունքները, Մոսկվա, 25-ը հունիսի, 2014թ․

Ռուսաստան - Դաշնության ժողովի քվեարկության արդյունքները, Մոսկվա, 25-ը հունիսի, 2014թ․

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով այսօր չեղյալ է համարել Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլ տալու մասին իր մարտի 1-ի որոշումը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօրվա որոշմանը կողմ է քվեարկել Դաշնության խորհրդի 153 անդամ, դեմ՝ մեկը, ձեռնպահ չի եղել:

Ռուսաստանի նախագահը, հիշեցնենք, երեկ Դաշնության խորհրդի նախագահին նամակ էր հղել՝ կոչ անելով չեղարկել օրենսդիրների թույլտվությունը Ուկրաինայի տարածքում ռուսական ուժերը օգտագործելու վերաբերյալ` այդ երկրի արևելյան հատվածներում իրավիճակի կարգավորման նպատակով և հաշվի առնելով, որ սկսվել են եռակողմ բանակցություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG