Մատչելիության հղումներ

Ադրբեջանը համազորային զորավարժություն է սկսել


Զորավարժություններ Ադրբեջանում, 1-ը մայիսի, 2014թ․

Զորավարժություններ Ադրբեջանում, 1-ը մայիսի, 2014թ․

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Ղարախեյբաթ հրաձգարանում սկսվել են այդ երկրի զինված ուժերի համազորային զորավարժությունները:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «որոշ ժամանակ առաջ մեկնարկած» զորավարժություններում ընդգրկված են պաշտպանության նախարարության, պետական սահմանապահ ծառայության ու ներքին զորքերի զինծառայողները և մարտական տեխնիկան:

Զորավարժություններում, որոնց հետևում են երկրի նախագահ Իլհամ Ալիևը, բոլոր զորամիավորումների բարձրագույն սպայակազմը, օգտագործվում են վերջին տարիներին ադրբեջանական բանակի ձեռք բերած ամենաարդիական տեխնիկան և սպառազինությունների համակարգերը, փոխանցում է APA-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG