Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կքննարկի իրավիճակը Իրաքում


Իրաք - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալը Մոսուլում պարզել է իրենց դրոշը, 23-ը հունիսի, 2014թ․
Իրաք - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալը Մոսուլում պարզել է իրենց դրոշը, 23-ը հունիսի, 2014թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Բրյուսելում մասնակցելու է Իրաքին նվիրված ՆԱՏՕ-ի բանակցություններին։

Պետքարտուղարը արդեն հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին։

Քերրին Բրյուսել է մեկնել Իրաքից, որտեղ հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նուրի ալ-Մալիքիի և երկրի քրդական ինքնավար մարզի ղեկավարության հետ՝ ընդգծելով, որ Իրաքը պետք է միասնական լինի: Քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին, իր հերթին, ասել էր, որ այժմ գործ ունեն նոր Իրաքի ու նոր իրականության հետ, երբ բարդ է պատկերացնել, թե ինչպես է երկիրը պահպանելու միասնականությունը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքում հունիսի սկզբից առնվազն 1075 մարդ է զոհվել հարձակումների և բռնությունների հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG