Մատչելիության հղումներ

logo-print

Պորոշենկոն չի բացառում, որ հրադադարը կարող է շտապ չեղյալ ճանաչվել


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, 21-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, 21-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրահանգել է զինվորականներին առանց տատանվելու կրակել հարձակումներ գործող անջատականների ուղղությամբ, հաղորդում է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի նախագահը չի բացառել, որ հայտարարված հրադադարը կարող է շտապ չեղյալ ճանաչվել, քանի որ անջատականների կողմից կրակոցները չեն դադարում։

Պորոշենկոն հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր նախատեսված հեռախոսազրույցից հետո Ռուսաստանը հետ կկանչի վարձկաններին, ասված է հաղորդագրությունում։

Ուկրաինայի նախագահի հայտարարությունը հաջորդել է Սլովյանսկում տեղի ունեցած միջադեպին, երբ անջատականները կրակ են բացել ուկրաինական ուղղաթիռի ուղղությամբ՝ պատճառելով 9 մարդու մահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG