Մատչելիության հղումներ

logo-print

Շփման գծում հայ զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Երեկ ժամը 22:50-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Արմեն Արթուրի Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG