Մատչելիության հղումներ

logo-print

1/8 եզրափակիչ․ Կոլումբիա - Ուրուգվայ, Կոստա Ռիկա - Հունաստան


Բրազիլիա - Ուրուգվայցի Դիեգո Գոդինը գրավում է Իտալիայի հավաքականի դարպասը, Նատալ, 24-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիա - Ուրուգվայցի Դիեգո Գոդինը գրավում է Իտալիայի հավաքականի դարպասը, Նատալ, 24-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հունիսի 28-ին կհանդիպեն Կոլումբիայի և Ուրուգվայի, հունիսի 29-ին՝ Կոստա Ռիկայի և Հունաստանի հավաքականները:

Դա պարզ դարձավ նախօրեին, երբ Կոլումբիան Ճապոնիայի նկատմամբ 4:1 հաշվով առավելության հասնելով և Կոստա Ռիկան Անգլիայի հետ հանդիպումը ոչ-ոքի՝ 0:0 ավարտելով գլխավորեցին C և D խմբերի մրցաշարային աղյուսակները, իսկ Հունաստանը և Ուրուգվայը, համապատասխանաբար 2:1 և 1:0 հաշիվներով հաղթելով Կոտ դ՛Իվուարին և Իտալիային, գրավեցին երկրորդ տեղը այդ խմբերում:

Մինչ օրս խմբային մրցաշարը առանց միավոր կորցնելու՝ միայն հաղթանակներով են ավարտել երկու թիմեր՝ Նիդերլանդների և Կոլումբիայի հավաքականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG