Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռումբի պայթյունից երկաթուղային կամուրջ է վնասվել


Ռումբի պայթունից վնասվել է Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Նովոդանիլովկա ավանի հատվածում երկաթուղային կամրջի հենասյունը։ Այս մասին հաղորդում է РБК լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Վերջինների հավաստմամբ՝ տուժածներ չկան։

Պայթյունի պատճառները ճշտվում են, քրեական գործի հետաքննությամբ կզբաղվի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Այժմ տվյալ հատվածով երթևեկությունը դադարեցված է։ Երկաթուղայիններն այս պահին ճշտում են կարճ ժամանակամիջոցում վնասի վերացման ու երթևեկության վերականգնման հնարավորությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Դոնեցկի երկաթգծի երկու հատված ևս վնասվել է, ինչի պատճառով հնարավոր է չվերթները հետաձգվեն։ Այժմ ճշտվում է նաև այս հատվածի վնասի չափը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG