Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան կայցելի Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավորը


Ջոն Քոենաուեր

Ջոն Քոենաուեր

Հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ-ի Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը:

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում դատավոր Քոենաուերը կմասնակցի Հայաստանի դատավորների, իրավագիտության ուսանողների ու երիտասարդ շրջանավարտների համար կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են Միացյալ Նահանգների դեսպանության ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի Դատախազական կարողությունների զարգացման, աջակցության և ուսուցումների միջազգային գրասենյակի հովանու ներքո: Նա նաև նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի իրավագիտական համայնքի մի շարք անդամների հետ:

Այցը պայմանավորված է Հայաստանի կառավարությանը ժողովրդավարական հաշվետվողականության ու իրավունքի գերակայության ասպարեզներում աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG