Մատչելիության հղումներ

Նորությունների խեղաթյուրման և երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետ համագործակցության մեղադրանքով Եգիպտոսում 7-ական տարվա ազատազրկման են դատապարտվել «Ալ- Ջազիրա» հեռուստաընկերության երեք լրագրողներ:

Քաթարում տեղակայված «Ալ- Ջազիրա»-ի ղեկավարությունը դատապարտել է հեռուստաընկերության լրագրողների ազատազրկումը:

Լրագրողներից մեկը ավստրալացի է: Ավստրալիայի արտգործնախարարը խիստ մտահոգություն է հայտնել իր երկրի քաղաքացու բանտարկության փաստի առիթով:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել ազատ արձակել լրագրողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG