Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկում է չեղարկել մարտի 1-ի որոշումը


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտին և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտին և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնության խորհրդին՝ առաջարկելով չեղարկել այս տարվա մարտի 1-ին ընդունած որոշումը Ուկրաինայի տարածքում ռուսական բանակի գործողությունները թույլատրելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը հայտնել է, որ Պուտինը այսօր Վիեննա պաշտոնական այցով մեկնելուց առաջ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին համապատասխան նամակ է հղել, կոչ անելով չեղյալ համարել օրենսդիրների թույլտվությունը Ուկրաինայի տարածքում ռուսական ուժերը օգտագործելու վերաբերյալ` այդ երկրի արևելյան հատվածներում իրավիճակի կարգավորման նպատակով և հաշվի առնելով, որ սկսվել են եռակողմ բանակցություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG