Մատչելիության հղումներ

Քերրի․ «ԱՄՆ-ի աջակցությունը Իրաքի զորքերին կլինի ինտենսիվ ու երկարատև»


Իրաք - ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բաղդադում ասուլիսի ժամանակ, 23-ը հունիսի, 2014թ․

Իրաք - ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բաղդադում ասուլիսի ժամանակ, 23-ը հունիսի, 2014թ․

Նախապես չհայտարարված այցով երեկ Բաղդադ ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը Իրաքի զորքերին կլինի ինտենսիվ ու երկարատև, ինչը հնարավորություն կտա վերջիններին արդյունավետ դիմակայել իսլամիստ զինյալներին:

Ըստ Քերրիի՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին վերահաստատել է մինչև հուլիսի 1-ը նոր կառավարություն ձևավորելու իր հանձնառությունը:

Իրաքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր հանդիպում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG