Մատչելիության հղումներ

Քարիմովի դուստրը և թոռնուհին «տնային կալանքի տակ են»


Գյուլնարա Քարիմովան մի համերգի ժամանակ, արխիվ
Գյուլնարա Քարիմովան մի համերգի ժամանակ, արխիվ

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի թոռը REN TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր մայրը՝ Գյուլնարա Քարիմովան ու 16-ամյա քույրը՝ Իմանը, Տաշքենդում ոչ պաշտոնական տնային կալանքի տակ են պահվում:

21- ամյա Քարիմով կրտսերը, ով ուսանում է Լոնդոնում, ասել է, որ չի կարողացել շփվել մոր ու քրոջ հետ հունվարի վերջին ու փետրվարի սկզբին:

Ուզբեկստանի նախագահ Քարիմովի ավագ դուստրը՝ Գյուլնարան առնչվում է փողերի լվացման գործերի, որոնցով Շվեդիայում ու Շվեյցարիայում հետաքննություններ են ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG