Մատչելիության հղումներ

Բելյացկի. «Բելառուսում մյուս քաղբանտարկյալները ևս պետք է ազատ արձակվեն»


Բելառուս - Իրավապաշտպան Ալես Բելյացկին դատարանի դահլիճում, Մինսկ, նոյեմբեր, 2011թ․

Բելառուս - Իրավապաշտպան Ալես Բելյացկին դատարանի դահլիճում, Մինսկ, նոյեմբեր, 2011թ․

Օրեր առաջ բանտից ազատ արձակված բելառուսցի ակտիվիստ, «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալես Բելյացկին հայտարարել է, որ իր երկրում անազատության մեջ գտնվող մյուս քաղբանտարկյալները ևս պետք է ազատ արձակվեն:

Լրագրողների հետ հանդիպմանը Բելյացկին ասել է, որ շարունակելու է իրավապաշտպան գործունեությունն ու չի պատրաստվում լքել Բելառուսը, չնայած այն շարունակում է մնալ անազատ երկիր:

Ալես Բելյացկին ազատազրկման էր դատապարտվել 2011 թվականին՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Իրավապաշտպանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ համարելով դա քաղաքական հետապնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG