Մատչելիության հղումներ

Արևմուտքը Պուտինին կոչ է անում աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը


ԱՄՆ-և և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում, 5-ը սեպտեմբերի, 2013թ․

ԱՄՆ-և և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում, 5-ը սեպտեմբերի, 2013թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ու վերջ դնել անջատողականներին սատարելուն:

Օբաման զգուշացրել է, որ լրացուցիչ պատժամիջոցներ կարող են կիրառվել Մոսկվայի նկատմամբ, եթե չնկատվեն իրավիճակը կարգավորելու կոնկրետ քայլեր:

Պուտինը, իր հերթին, ընդգծել է, որ կարևոր են ուկրաինացի պաշտոնյաների ու ռուսամետ անջատողականների միջև ուղղակի բանակցությունները:

Եվրամիության արտգործնախարարները ևս դիմել են Ռուսաստանին՝ կոչ անելով աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրին, դադարեցնել Ռուսաստանից զինյալների ու զինտեխնիկայի տեղափոխումը դեպի Ուկրաինա:

Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով խորհուրդը երեկ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո տարածած հայտարարությունում նշել է, որ Մոսկվան պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ռուսամետ անջատողականներին ստիպելու դադարեցնել բռնություններն ու վայր դնել զենքը:

Եվրամիության արտգործնախարարները ևս սպառնացել են պատժամիջոցներ կիրառել, եթե Մոսկվան քայլեր չձեռնարկի խաղաղ կարգավորման ուղղությամբ, որն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG