Մատչելիության հղումներ

Քիչ առաջ Աֆրիկյանների տան համար պայքարող քաղաքացիները հավաքվել էին Մշակույթի նախարարության շենքի առջև ու պահանջում էին նախարարի հետ հանդիպում։

Ո՛չ նախարարը, ո՛չ էլ նախարարության որևէ ներկայացուցիչ այդպես էլ ցուցարարներին չընդունեց, փոխարենն այս պահին Աֆրիկյանների տան մոտ է եկել Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

Վերջինիս պնդմամբ՝ տարածքը ձեռք բերած «Միլենիում քոնսթրաքշըն» ընկերության տնօրենին գործակալությունը ժամեր առաջ է փաստաթուղթ ուղարկել ու հրահանգել անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի որ շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են։

Ըստ գործակալության փաստաթղթի՝ բացակայում են ապամոնտաժման աշխատանքների վարման մատյանը, հեղինակային և տեխնիկական հսկողության, գիտական ղեկավարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, սակայն այդպես էլ դադարեցման հրահանգը չի կատարվել, իսկ փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանի պահպանությունը։

Աբրոյանն ասում է, որ հիմա իր ոտքով է եկել, որպեսզի դադարեցնի ապամոնտաժումը։

Հարցին, թե այս պահին շինարարությունը դադարեցվա՞ծ է, Աբրոյանը պատասխանեց, որ ինքը հրահանգել է, որ դադարեցնեն։


Հովհաննես Շողիկյան

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG