Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ին մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ սերժանտ Կիրակոսյանը ձերբակալվել է դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։

Զինվորի մահվան կապակցությամբ քրեական գործը հարուցվել է սպանության հատկանիշներով։

«Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ: Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- փոխանցում է ՊՆ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG