Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 13-ը օգոստոսի, 2013թ․
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 13-ը օգոստոսի, 2013թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները նշել են, որ ռուս - ադրբեջանական համագործակցությունը բարձր մակարդակի է հասել, և արտահայտվել են դրա հետագա զարգացման օգտին:

«Տարածաշրջանային հրատապ հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցություն ցուցաբերել խնդրի խաղաղ լուծումը գտնելու համար», - նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում։


Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG