Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտից բերման ենթարկվածներից Սարգիս Գևորգյանը հեռախոսով քրոջը պատմել է, որ ոստիկանության բաժնում իր նկատմամբ ուժ են կիրառել։

Գևորգյանի խոսքով՝ նախ ձեռնաշղթաներով իրեն մտցրել են բաժին, այնուհետև հարվածել գցել են հատակին, հիմա մեկուսացված է առանձին սենյակում և հրաժարվում է ներկայանալ։

Ակտիվիստի հետ քրոջ զրույցը տեղի է ունեցել հեռախոսի բարձրախոսով՝ լրագրողների ներկայությամբ։

Այս պահին ոստիկանության բաժնում են փաստաբան Ավագ Լալայանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի վարչության պետ Արմեն Գրիգորյանը։ Վերջիններիս բաժին են թողել մոտ տասը րոպե տևած բանակցություններից հետո։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG