Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զորքերի տեսչություն է իրականացնում Խարկովի մարզում, 20-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զորքերի տեսչություն է իրականացնում Խարկովի մարզում, 20-ը հունիսի, 2014թ․

Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրոհայինները Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 20 անգամ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը խախտվում է ուկրաինական կողմից, որն առաջինն է վերսկսել ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում:

«Այս գիշեր մենք ականատես եղանք ուկրաինական հրետանու բավական ակտիվ աշխատանքի: Ես չեմ կարող վստահաբար ասել, թե ով է դա անում․ կա՛մ դա կանոնավոր բանակն է, կա՛մ այսպես կոչված ինչ-որ «աջ ուժերի» կազմավորումները», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը, հավելելով, որ անջատողականների կողմից ոչ մի խախտում չեն արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG