Մատչելիության հղումներ

Վերաքննիչը անփոփոխ թողեց «Հարսնաքար»-ի գործով դատավճիռը


«Հարսնաքար» ռեստորանային համալիրը

«Հարսնաքար» ռեստորանային համալիրը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ թողեց «Հարսնաքար»-ի գործով Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 24-ի դատավճիռը:

Առաջին ատյանի դատարանը, հիշեցնենք, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող վեց ամբաստանյալներին դատապարտել է 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի (մոտ 250 դոլար) չափով։

Վերաքննիչ դատարան էին դիմել և՛ տուժող կողմը, և՛ ամբաստանյալները:

Այսօր Վերաքննիչի որոշման հրապարակումից հետո ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը նախ մի քանի րոպե լուռ նստեց, ապա սկսեց աղաղակել: Կարգադրիչները փակեցին դատարանի դահլիճի դուռը՝ ներս չթողնելով լրագրողներին: Քիչ անց դատարանի շենքի մոտ շտապ բուժօգնության ավտոմեքենա ժամանեց:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG