Մատչելիության հղումներ

ՀԲ-ն մոտ 33 միլիոն դոլար հատկացրեց Հայաստանում գյուղատնտեսական ծրագրին


Համաշխարհային բանկի շենքը Վաշինգտոնում

Համաշխարհային բանկի շենքը Վաշինգտոնում

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը անցած շաբաթավերջին հաստատել է 32.67 միլիոն դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրին:

ՀԲ-ի հաղորդագրության համաձայն՝ ծրագրի ներքո նախատեսվում է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արդյունավետությունը:

«Ծրագրային աշխատանքներից հիմնականում կշահեն արոտավայրերի օգտագործողները, ֆերմերային կոոպերատիվները, ինչպես նաև սննդի արտադրությամբ զբաղվողները: Ակնկալվում է, որ առնվազն 50 հազար ֆերմերներ կմասնակցեն ծրագրին՝ արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներին (ԱՕԿ) անդամակցելու միջոցով», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Մոտ 100 համայնքներում կձևավորվեն արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ, որոնք առանցքային դերակատարում կունենան արոտավայրերի մշակման և դրամաշնորհային միջոցները ստանալու հարցում (մոտ 200 հազար դոլար ամեն մի ԱՕԿ-ի մասով):

1992 թվականին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1 միլիարդ 871 միլիոն 73 հազար դոլար գումար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG