Մատչելիության հղումներ

Խմբային մրցաշարում մեկնարկում է վերջին տուրը


Բրազիլիա - Բելգիայի հավաքականը գրավում է Ռուսաստանի թիմի դարպասը, Ռիո դե Ժանեյրո, 22-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիա - Բելգիայի հավաքականը գրավում է Ռուսաստանի թիմի դարպասը, Ռիո դե Ժանեյրո, 22-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրը:

Նախօրեին ևս մեկ՝ Բելգիայի հավաքականը ապահովեց իր մասնակցությունը 1/8 եզրափակիչին՝ 1:0 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի նկատմամբ և միանձնյա գլխավորելով H խումբը:

Նույն խմբում Ալժիրի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեային և այժմ 3 միավորով երկրորդ տեղում է, Ռուսաստանը և Կորեան 1-ական միավոր ունեն:

G խմբում Միացյալ Նահանգների և Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Այսօր վերջին երկուական հանդիպումները կկայանան A և B խմբերում:

1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 6-ը արդեն իսկ հայտնի են՝ Նիդերլանդները, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Արգենտինան և Բելգիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG