Մատչելիության հղումներ

Քերի․ ԱՄՆ պատասխանատու չէ իրաքյան ճգնաժամի համար


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրաքի ժողովուրդը ուժ գտնի իր մեջ կազմելու այնպիսի կառավարություն, որը կներկայացնի բոլոր իրաքցիներին, սակայն Միացյալ Նահանգները չի պատրաստվում միջամտել Բաղդադում իշխանություն ձևավորելու գործընթացին:

Քերին, ով տարածաշրջանային այցով ժամանել է Կահիրե և պատրաստվում է առաջիկա օրերին այցելել Իրաք, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վաշինգտոնը իրեն պատասխանատու չի համարում իրաքյան ճգնաժամի համար:

Սուննի զինյալները, ահաբեկչական «Ալ-Ղաիդա»-ից սկիզբ առած «Իրաքի ու Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորման գլխավորությամբ, այս օրերին շարունակում են տարածքներ գրավել Իրաքում՝ պայքարի դուրս գալով շիա մահմեդական վարչապետ Նուրի ալ-Մալիքիի իշխանության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG