Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ջախջախեց Շվեյցարիային, Էկվադորը հաղթեց Հոնդուրասին


Բրազիլիա - Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման գրավում է շվեյցարացիների դարպասը, Սալվադոր, 20-ը հունիսի, 2014թ.

Բրազիլիա - Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման գրավում է շվեյցարացիների դարպասը, Սալվադոր, 20-ը հունիսի, 2014թ.

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը երեկ խոշոր՝ 5:2 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ և 6 միավորով շարունակում է գլխավորել E խմբի մրցաշարային աղյուսակը։

Նույն խմբում Էկվադորի հավաքականը ուրբաթ օրը 2:1 հաշվով հաղթեց Հոնդուրասին։

Այս խմբում բացի առաջատար Ֆրանսիայից հաջորդ փուլ՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը պահպանում են 3-ական միավորով աղյուսակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող Էկվադորի ու Շվեյցարիայի հավաքականները։

Խմբային մրցաշարի վերջին տուրում այստեղ հունիսի 25-ին կկայանան Ֆրանսիա - Էկվադոր և Շվեյցարիա - Հոնդուրաս խաղերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG