Մատչելիության հղումներ

Խաչատուրովը Սոֆիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկերների համաժողովին


ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ

ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:

«ՆԱՏՕ և Գործընկերներ» խորագրով համաժողովը, որը նախագահել է ՆԱՏՕ-ի Վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է ինչպես ՆԱՏՕ-ի և Գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցերի քննարկմանը, այնպես էլ միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG