Մատչելիության հղումներ

logo-print

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պատրաստ է վաճառել իր բոլոր բաժնետոմսերը


«Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը, «հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումները, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70 տոկոսը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները», հայտարարում է իր բաժնետոմսերի վաճառքի մասին:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100 տոկոսը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով», - ասված է Երևանում վճարովի ավտոկայանատեղերի շահագործմամբ զբաղվող ընկերության այսօր տարածած հայտարարությունում:

Ընկերությունը հավաստիացնում է, որ գործունեության առաջին իսկ օրվանից իր առջև նպատակ է դրել, ներգրավելով երկրի լավագույն մասնագետներին և համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվական տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը առավելագույնս ավտոմատացված կերպով կսպասարկի Երևանի վճարովի ավտոկայանատեղերը:

«Համաձայն՝ 04 ապրիլի 2013 թ. Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի, ընկերությունը պարտավոր էր իրականացնել Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում: Նշված գործառույթների իրականացման համար 2013-2014 թթ. ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվություններում և զեկույցներում», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG