Մատչելիության հղումներ

Նախիջևանի հետ սահմանին հայ զինվոր է զոհվել


Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` այսօր հայ - ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (Սիսիանի զինկոմիսարիատ, 2013 թվականի առաջին զորակոչ):
Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հավելելով, որ միջադեպի մանրամասները ճշտվում են:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG