Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատանքից ազատվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչը


Զվարթնոցի տաճարի ավերակները՝ գիշերային լուսավորությամբ, արխիվ

Զվարթնոցի տաճարի ավերակները՝ գիշերային լուսավորությամբ, արխիվ

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը, իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն։

Ինչպես այսօր փոխանցում է մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարարի այս որոշման համար հիմք է ծառայել օրերս «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումը, որի ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը։

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ հունիսի 14-ին Մշակույթի նախարարությունը 700 հազար դրամով (մոտ 1700 դոլար) Զվարթնոցի տաճարի տարածքը վարձով է տվել ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը՝ այնտեղ միջոցառում անցկացնելու նպատակով, վերջինն էլ այնտեղ «փարթի» է կազմակերպել։ Համացանցում նկարներ են տարածվել, թե ինչպես են միջոցառման մասնակիցները կիսամերկ, հարբած շրջում տարածքում։ Սա հասարակության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG