Մատչելիության հղումներ

logo-print

Իրավիճակը Ուկրաինայի արևելքում կրկին սրվել է


Ուկրաինա - Ռուսամետ անջատականները Կրասնի Լիմանի մերձակայքում, 19-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինա - Ռուսամետ անջատականները Կրասնի Լիմանի մերձակայքում, 19-ը հունիսի, 2014թ․

Արևելյան Ուկրաինայում իրավիճակը կրկին սրվել է։ Ուկրաինայի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև բախումները հիմնականում տեղի են ունենում Դոնեցկի մարզի Կրասնի Լիման և Յամպիլ գյուղերի մոտակայքում։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսամետ ուժերը մոտ 4 հազար զինյալներ են կենտրոնացրել այստեղ, մինչդեռ ուկրաինական բանակին աջակցում են 20 տանկեր։

Ապստամբների հրամանատարներից մեկը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենց կողմը լուրջ վնասներ է կրել, Ուկրաինայի բանակի կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG