Մատչելիության հղումներ

logo-print

Առաջնությանը հրաժեշտ կտա նաև Անգլիան


Բրազիլիա - Ուրուգվայցի Լուիս Սուարեսը Անգլիայի հավաքականին խփած երկրորդ գոլից հետո, Սան Պաուլո, 19-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիա - Ուրուգվայցի Լուիս Սուարեսը Անգլիայի հավաքականին խփած երկրորդ գոլից հետո, Սան Պաուլո, 19-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը խմբային մրցաշարից հետո, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա նաև Անգլիայի հավաքականը, որը հինգշաբթի օրը 1:2 հաշվով պարտվեց Ուրուգվայի թիմին:

Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց մոտ մեկ ամիս առաջ ստացած վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Լուիս Սուարեսը, 76-րդ րոպեին Ուեյն Ռունին հավասարեցրեց այն, սակայն 85-րդ րոպեին նույն Սուարեսը վերստին գոլի հեղինակ դարձավ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Թեև D խմբում դեռ երեք հանդիպում է կայանալու, Անգլիայի հավաքականը գործնականում զրկվեց խմբային փուլը հաղթահարելու հնարավորությունից։

Հիշեցնենք՝ նախօրեին 1/8 եզրափակիչ անցնելու շանսերը կորցրել է աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը:

Երեկ 2:1 հաշվով հաղթելով Կոտ դ՚Իվուարի հավաքականին՝ 6 միավորով C խմբի միանձնյա առաջատար դարձավ և 1/8 եզրափակիչին իր մասնակցությունը ապահովեց Կոլումբիայի հավաքականը:

Նույն խմբի Ճապոնիա - Հունաստան հանդիպման ժամանակ գոլեր չգրանցվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG