Մատչելիության հղումներ

logo-print

Ուսումնասիրվել է Մետրոպոլիտենի նոր ուղեգծի կառուցման հնարավորությունը


Երևանի քաղաքապետարանում այսօր ներկայացվել են դեպի Աջափնյակ վարչական շրջան Մետրոպոլիտենի նոր ուղեգծի կառուցման իրագործելիության ուսումնասիրության արդյունքները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով ուսումնասիրությունն իրականացրած «URS» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է նոր ուղեգծի կառուցման չորս հիմնական տարբերակ:

«Մետրոյի ուղեգծի ընդլայնումը կարևորվում է մի շարք հանգամանքներով, մասնավորապես դրա արդյունքում կբեռնաթափվի վարչական շրջանի երթևեկը, կավելանա ճանապարհների թողունակությունը», - «URS» խորհրդատվական ընկերության հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG