Մատչելիության հղումներ

Թուրքիայում ազատ կարձակվեն հեղաշրջման փորձի համար դատապարտված զինվորականները


Դատարանի որոշմամբ Թուրքիայում ազատ կարձակվեն 230 զինվորականներ, ովքեր բանտարկվել էին 2003-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու փորձ կատարելու համար:

BBC-ին փոխանցում է նաև, որ զինվորականներին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկրի Սահմանադրական դատարանը վճռեց, որ նրանց իրավունքները ոտնահարվել են:

Զինվորականներին մեղսագրվել էին մզկիթներ պայթեցնելու և Հունաստանի հետ պատերազմ սանձազերծելու ծրագրեր:

2012 թվականի այս գործը դիտարկվում էր որպես երկրում բանակի դերի նվազեցանն ուղղված վարչապետ Էրդողանի հերթական քայլը: Թուրքական բանակը երկար տարիներ մեծ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական կյանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG