Մատչելիության հղումներ

logo-print

Ասիական բանկը ծրագրեր կիրականացնի նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ գործակցությունը և ընդգծել համատեղ մի շարք ծրագրերի հաջող իրականացման փաստը: Աբրահամյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի և քաղաքաշինության, իրականացվող նախագծերը կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը:

Գերհաուզերը տեղեկացրել է, որ այժմ շարունակվում են աշխատանքները Հայաստանի և ԱԶԲ-ի միջև իրականացվելիք առաջիկա տարիների ծրագրի մշակման ուղղությամբ: Միաժամանակ, նա գոհունակություն է հայտնել այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի կատարողականից և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ֆինանսավորման ծրագրեր իրականացնել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ մասնավոր հատվածի համար: Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և համատեղ այլ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG