Մատչելիության հղումներ

Բաքուն Մոսկվայից օգնություն է ակնկալում Ղարաբաղի հարցում


Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմով, արխիվ

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմով, արխիվ

Ռուսաստանը շատ բանի կարող է հասնել՝ օգնելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը:

«Որքան շուտ Ռուսաստանում գերակշռի այս մոտեցումը, այդքան կմոտենանք հիմնախնդրի լուծմանը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ազիմովը:

«Որքան ես եմ հասկանում՝ տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը պետք է կապված լինի Ադրբեջանի հետ՝ մի երկրի, որն ունի ամենամեծ տարածքը, ամենաշատ մարդկային ռեսուրսները, վստահելի և որակյալ կառավարություն», - նշել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը՝ շարունակելով․ - «Ադրբեջանը Ռուսաստանի համար լավ գործընկեր կարող է լինել: Կարծում եմ՝ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը պետք է կայանա Ադրբեջանը որպես զարգացած, կայուն և հուսալի ռազմավարական հարևան ընկալելու մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG