Մատչելիության հղումներ

Կապսի ջրամբարի վարկային պայմանագիրը՝ սեպտեմբերին


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերին վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերին վարչության

KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքներին են անդրադարձել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և գերմանական բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերը երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ, կողմերը հույս են հայտնել, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել Հայաստանի տնտեսության համար կարևոր այս ծրագիրը:

«Ջրամբարաշինությունը կառավարության առաջնահերթություններից է», - ասել է Հովիկ Աբրահամյանն ու հավելել, որ առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել չորս նոր ջրամբարների կառուցման աշխատանքներ։

Կողմերը կարևորել են նաև Հայաստան - Վրաստան 400 կիլովատտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը, որը ևս նախատեսվում է իրականացնել KFW բանկի աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG