Մատչելիության հղումներ

Ղրիմի թաթարների առաջնորդը պնդում է, որ որդուն պատանդ են վերցրել


Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլև, արխիվ
Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլև, արխիվ
Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ Ղրիմի իշխանություններն իր որդուն պատանդ են վերցրել:

Խայսեր Ջեմիլևը ձերբակալվել է 2013 թվականին՝ ընկերոջը սպանելու կասկածանքով: Այս տարվա մարտին՝ Ղրիմի բռնակցումից հետո, Ջեմիլևի որդու գործի քննությունը վերսկսվել է: Խայսերին նոր մեղադրանք է առաջադրվել՝ սպանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով:

Մուստաֆա Ջեմիլևը պնդում է, որ այդ ամենն արվում է իր վրա Կրեմլի կողմից ճնշումներ բանեցնելու նպատակով: Ղրիմի թաթարների առաջնորդն ասել է, որ եթե որդուն դատեն ռուսաստանյան օրենսդրությամբ, ապա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG