Մատչելիության հղումներ

logo-print

Նիդերլանդները դուրս եկավ հաջորդ փուլ


Բրազիլիա - Նիդերլանդների հավաքականը տոնում է Իսպանիայի նկատմամբ խոշոր` 5:1 հաշվով հաղթանակը, Սալվադոր, 13-ը հունիսի, 2014թ.

Բրազիլիա - Նիդերլանդների հավաքականը տոնում է Իսպանիայի նկատմամբ խոշոր` 5:1 հաշվով հաղթանակը, Սալվադոր, 13-ը հունիսի, 2014թ.

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Նիդերլանդների հավաքականը այսօր 3:2 հաշվով հաղթանակ տարավ Ավստրալիայի նկատմամբ և խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրից առաջ հավաքելով 6 միավոր՝ միանձնյա գլխավորեց B խմբի աղյուսակն ու ապահովեց իր մասնակցությունը 1/8 եզրափակիչին։

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց հոլանդացի Արյեն Ռոբենը, սակայն մեկ րոպե անց ավստրալացի Թիմ Քեհիլը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց այն։ Երկրորդ խաղակեսում՝ խաղի 54-րդ րոպեին Մայլ Ջիդայնեքի 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ Ավստրալիան առաջ անցավ հաշվի մեջ, այնուհանդերձ, հոլանդացիներից նախ Ռոբին վան Պերսին 58-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, ապա տասը րոպե անց Մեմֆիս Դիփեյը խփեց հաղթական գնդակը։

Այս խմբում մեկ ժամից կկայանա աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հանդիպումը Չիլիի հետ, իսկ Երևանի ժամանակով ժամը 2-ին կսկսվի A խմբի Խորվաթիա - Կամերուն խաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG