Մատչելիության հղումներ

Համազեկուցողները հանդիպել են փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ


ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Օսիկյանը անդրադարձել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանի կերպարի և մտածողության փոփոխության, ոստիկանության կառուցվածքային բարեփոխման, ենթակառուցվածքների ձևավորման, հասարակական վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով:

«Համազեկուցողներին հետաքրքրում էր ոստիկանության համագործակցությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման շարժընթացը, անմեղության կանխավարկածի պահպանման խնդիրը հետաքննության և նախաքննության փուլում, ընտանեկան բռնությունների հակազդման, ոստիկանության գործունեության հանրային վերահսկողության խնդիրները:Հյուրերի բոլոր հարցադրումներին տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG