Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախկին նախագահը կյանքի վերջին տարիները կանցկացնի բանտում


Քենան Էվրեն (ձախից) և Թահսին Շահինկայա, արխիվ

Քենան Էվրեն (ձախից) և Թահսին Շահինկայա, արխիվ

1980 թվական սեպտեմբերին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ղեկավար, երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, հետագայում երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած գեներալ Քենան Էվրենը կյանքի վերջին տարիները անցկացնելու է բանտում:

Երեկ Անկարայի 10-րդ քրեական գերագույն դատարանը 95-ամյա Էվրենին, ինչպես նաև նրա մերձավոր զինակիցներից ևս մեկին` Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Թահսին Քենան Էվրենը 2010 թվականին

Քենան Էվրենը 2010 թվականին

Շահինկայային դատապարտեց ցմահ ազատազրկման` զրկելով նրանց նաև զինվորական կոչումներից:

Թուրքական դատարանը երկրի 7-րդ նախագահին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրի 146-րդ հոդվածը խախտելու մեջ, որը խիստ քրեական պատիժ է նախատեսում Սահմանադրության դրույթներն ամբողջությամբ կամ մասամբ կամայականորեն փոփոխության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ թուրքական բանակը` Քենան Էվրենի գլխավորությամբ, 1980 թվականին իշխանությունից հեռացրեց Սուլեյման Դեմիրելի կառավարությանը: Հեղաշրջումից անմիջապես հետո դիմելով երկրի բնակիչներին՝ գեներալ Էվրենը հայտարարում էր․ - «Սիրելի հայրենակիցներ: Այսօրվանից երկրի ողջ տարածքում հաստատվում է ռազմական դրություն: Սահմանադրության գործողությունը, ինչպես նաև խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը կասեցվում է: Մեր այս քայլի նպատակը երկրում Քեմալ Աթաթուրքի դավանած գաղափարների ոգու վերականգնումն է»:

Թուրքական բանակի այս քայլին նախորդել էին ազգայնական և ձախակողմյան խմբավորումների միջև տարիներ շարունակ տեղի ունեցող բախումները, որոնք շուրջ 5 հազար մարդու կյանք էին խլել: Երկիրը հայտնվել էր տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամում:

Թուրք պատմաբանների պնդմամբ՝ 1980 թվականի հեղաշրջումը ամենաարյունալին և դաժանն էր թուրքական բանակի կողմից գործադրված նմանատիպ քայլերի շարքում: Հեղաշրջումից հետո ձերբակալվեց 650 հազար մարդ, որոնցից 230 հազարը դատապարտվեցին բանտարկության: Ավելի 1980-ի հեղաշրջման ժամանակ սպանվածների և խոշտանգվածների դիմանկարներով ցույց Անկարայի դատարանի շենքի մոտ՝ Էվրենի և Շահինկայայի դատավարության ժամանակ, ապրիլ, 2012թ․

1980-ի հեղաշրջման ժամանակ սպանվածների և խոշտանգվածների դիմանկարներով ցույց Անկարայի դատարանի շենքի մոտ՝ Էվրենի և Շահինկայայի դատավարության ժամանակ, ապրիլ, 2012թ․

քան 500 հոգի դատապարտվեց մահվան: Այդ դատավճիռներից ավելի քան 50-ը ի կատար ածվեցին: Եվս 300 քաղբանտարկյալ զոհվեց ոստիկանական բաժանմունքներում կամ բանտերում` կտտանքների հետևանքով:

Սեպտեմբերյան հեղաշրջումից մի քանի ամիս անց Էվրենը հայտարարում էր․ - «Շատերն են թաքուն սրում կացինը, նախապատրաստվում ցատկի` սպասելով, թե երբ ենք մենք հեռանալու իշխանությունից: Մտահոգվելու կարիք չկա: Թուրքական բանակը երկիրը քաղաքացիներին կհանձնի նույնքան մաքուր, որքան դա Աթաթուրքի ժամանակաշրջանում էր»:

Քենան Էվրենը դա ասում էր 1980 թվականի դեկտեմբերին` թերևս չպատկերացնելով, որ կանցնի 34 տարի՝ և թուրքական դատարանն իրեն կդապարտի ցմահ ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG