Մատչելիության հղումներ

Մեսսիի նկատմամբ մեղադրանքը հանվել է


Իսպանիայի դատախազությունը դադարեցրել է «Բարսելոնա» թիմի առաջատար, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի նկատմամբ հետաքննություն, հաղորդում է BBC-ն: Նա կասկածվում էր հարկերից խուսափելու մեջ։

Ոստիկանության տվյալներով, Մեսսին մասնակցություն չի ունեցել ո'չ հարկերը թաքցնելու անօրինական ծրագրերի ստեղծմանը, ո'չ էլ դրանց կիրառման գործընթացին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային աստղի նկատմամբ գործը հարուցվել էր 2013 թվականին։

Փոխարենը նրա հոր՝ Խորխե Օրասիո Մեսսիի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Նրան մեղադրում են 2007-2009 թվականների ընթացքում 4 միլիոն եվրո քողարկելու մեջ։ Հետաքննությամբ պարզվել է, որ նա ֆուտբոլիստի ստացած եկամտից հարկ պետք է վճարեր, խոսքն այն եկամտի մասին է, որը ֆուտբոլիստը ստացել է իր իրավուքնները այլ ակումբին վաճառելիս։

Իսկ Լեոն ավելի վաղ Իսպանիայի հարկային տեսչությանն արդեն վճարել էր 10 միլիոն եվրո և պատրաստ էր այդ գումարին ավելացնել ևս 15 միլիոն՝ դատական քաշքշուկներից խուսափելուը ահամար։ Ֆուտբոլիստը պնդել է, որ նման բիզնեսից գլուխ չի հանում, հետևաբար նման կասկածելի գործերին խառնված լինել չի կարող։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG