Մատչելիության հղումներ

Խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Այսօր Երևանում կայացել են դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի արտգործնախարարությունների միջև:

Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել է հայ - իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել փոխադարձ ներդրումների խրախուսմանը վերաբերող հարցերին: Կարևորվել է գործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվել է փոխայցելությունների կարևորությունը:

Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG