Մատչելիության հղումներ

Լավրով․ «Եվրասիականը առնչություն չունի ԼՂ հակամարտության հետ»


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ասուլիսի ժամանակ, 18-ը հունիսի, 2014թ․
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ասուլիսի ժամանակ, 18-ը հունիսի, 2014թ․
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում Բաքվում:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսում Լավրովը ասել է, թե Եվրասիական միությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

«Ղարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա: Հայաստանը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցել է միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Հայաստանը Եվրասիական միություն կընդունվի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Մամեդյարովը, հայտնելով, որ հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ասել է․ - «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Ստեղծված ստատուս քվոն անընդունելի է: Մենք քննարկել ենք խնդիրները մեռյալ կետից շարժելու հնարավորությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG