Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ:

Հանդիպումը կայացել է զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրել են իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Շարմազանովը կարևորել է նման հանդիպումները, վստահեցրել, որ զոհված զինվորների մայրերին հուզող խնդիրները գտնվում են նաև խորհրդարանի ուշադրության կենտրոնում, և նրանց հետ հետագայում ավելի լայն ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG