Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, Թբիլիսի, 18-ը հունիսի, 2014թ․

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, Թբիլիսի, 18-ը հունիսի, 2014թ․

Մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան:

Այսօր Սարգսյանը հանդիպում է Վրաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի հետ, երեկոյան նա ներկա է լինելու Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված համերգին:

Վաղն առավոտյան Հայաստանի նախագահը հանդիպելու է Վրաստանի վարչապետի հետ: Հանդիպումն անցկացվելու է աշխատանքային նախաճաշի ընթացքում:

Վրացական լրատվամիջոցները նաև նշում են, որ Սերժ Սարգսյանը մեկ ժամ ուշացումով է ժամանել Թբիլիսի, ուստի նրա այցելության գրաֆիկում որոշ ուղղումներ են կատարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG